Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Հայաստանի քաղաքացիները ծաղրում են Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի քաղաքացիները ծաղրում են Նիկոլ Փաշինյանին
07.03.2026 | 12:46

Այս օրերին Հայաստանի մայրաքաղաքում շատ տարածված են պաստառներ հետևյալ գրությամբ. «Քեզ նույնիսկ քո կինը չի ընտրում։ Ինչո՞ւ մենք պետք է ընտրենք»։ Հայաստանի քաղաքացիները բացահայտ ծաղրում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի վարկանիշը, ըստ տեղական հարցումների, գտնվում է աղետալի ցածր մակարդակի վրա: Թվում է, թե Փաշինյանին հավատում են միայն ԱՄՆ իշխանությունները, որոնք բացահայտ աջակցում են Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաչսիրված վարչապետին։

Չնայած դրան, նույնիսկ արևմտյան կազմակերպությումմերը չեն կարողանում արդեն թաքցնել Փաշինյանի աննախադեպ ցածր վարկանիշը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՅՆ 8 ՏՈԿՈՍՆ Է ԳՈՀ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ․ GALLUP ASSOCIATION

Հարցվածների 75%-ը մերժել է ՀՀ վարչապետին, նրա վարկանիշը երկրում սրընթաց անկում է ապրում

Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։ Ըստ հարցումների՝ ՀՀ քաղաքացիների միայն 8%-ն է դրական համարում Փաշինյանի աշխատանքը։

«Սա աննախադեպ ցուցանիշ է։ Հարցվածների միայն 8 տոկոսն է լիովին դրական վերաբերում նրա աշխատանքին։ Գրեթե 20 տոկոսը նշել են, որ ավելի շուտ բացասական է գնահատում նրա աշխատանքը, և 47,1 տոկոսը ընդհանրապես բացասական է գնահատում, ընդհանուր մոտ 75 տոկոս բացասական պատասխան է տրվել Նիկոլ Փաշինյանի աշխատանքի վերաբերյալ», - նշեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Третья Сила Плюс կայքից

Դիտվել է՝ 3517

Մեկնաբանություններ